
Թբիլիսիում անհայտ անձինք ավիրել են Սուրբ Վարվառայի ուղղափառ եկեղեցին, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Եկեղեցու վրա հարձակումը կատարվել է հոկտեմբերի 14-ի գիշերը: Արդյունքում կոտրվել է եկեղեցու խաչը, պատերից պոկվել են սրբապատկերները: Վնասվել է նաև եկեղեցու պատերից մեկը:
Եկեղեցու հոգևոր սպասավորը՝ հայր Իսեմը, կատարվածը վանդալիզմի աղաղակող գործողություն է համարել: Նա նշել է, որ կողոպուտն իրականացվել է ոչ թե կողոպուտի, այլ հավատացյալների զգացմունքները վիրավորելու նպատակով:
Դեպքի վայրում աշխատում է քրեական ոստիկանությունը: Հարուցվել է քրեական գործ:
Եկեղեցու վրա հարձակումը կատարվել է Սվետիցխովլոբա եկեղեցական տոնի նախօրեին, որը տոնում են հոկտեմբերի 14-ին: