Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԵՏՄ-ն 100%-ով չեն կարող համահունչ լինել մեր շահերին. Գ. Քեռյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՛չ եվրոպական և ո՛չ էլ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում ընդգրկվելը 100 տոկոսով չեն կարող համահունչ լինել մեր ազգային պետական շահերին. երկուսում էլ կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Եվ այսպես, Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Ինչպես տեսանք եվրոպական և եվրասիական ինտեգրացման կողմնակիցների և հակառակորդների հրապարակային բանավեճը սկսած 2013թ. սեպտեմբերի 3-ի ՀՀ Նախագահի հայտարարությունից հետո, հանրապետության քաղաքական քննարկումների կիզակետում էր: Հավանաբար, քննարկումները, թեր և դեմ կարծիքների բախումները կշարունակվեն նաև հետագայում, որովհետև ԵՄ Արևելյան գործընկերությանքաղաքականության ստրատեգները ոչ թե ձեռք են քաշել Հայաստանից, այլ մտադիր են հնարավորինս օգտագործել բոլոր հնարավորությունները ազդեցության լծակները չկորցնելու համար: Բնականաբար նման իրավիճակում արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ դիսկուրսը կշարունակվի:

Անկեղծ ասած ես այդքան էլ ակտիվ չեմ մասնակցել այդ դիսկուրսին, որովհետև առավել պրագմատիկ գնահատելով Հայաստանի տարածաշրջանային և միջազգային տնտեսական և քաղաքական կացությունը, միշտ էլ հասկացել եմ, որ ՀԱՊԿ անդամ լինելով, ունենալով պայմանագիր իր տարածքում ռուսական ռազմաբազայի երկարատև տեղակայման մասին պայմանագիր, գտնվելով կիսապատերազմական դրության Ադրբեջանի՝ և ոչ դրացիական հարաբերությունների մեջ Թուրքիայի հետ և վերջապես լիակատար էներգետիկ կախվածության ուինենալով Ռուսաստանից, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը այլ որոշում չէր էլ կարող ընդունել: Այս իրողությունները լավ հասկանում են նաև Արևմուտքում, դրա համար էլ Հայաստանը այդքան էլ լուրջ հրապարակային քննադատության չարժանացավ Վաշինգտոնում և Բրյուսելում:Իհարկե դիվանագիտական անդրկուլիսյան ճնշումների մասին մենք տեղեկատվություն չունենք և չենք էլ կարող ունենալ:

Այժմ երբ ամեն ինչ ինչ որ չափով արդեն հետևում է, բայց դեռ քննարկումները շարունակվում են, կցանկանայի կիսվել իմ ֆեյսբուքյան ընկերների հետ: Ի սկզբանե միանշանակորեն ասեմ. ոչ եվրոպական և ոչ էլ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում ընդգրկվելը 100 տոկոսով չեն կարող համահունչ լինել մեր ազգային պետական շահերին, երկուսում էլ կան և դրական և բացասական կողմեր:

Եվրոպական ասոցացման դեպքում դրականն այն կարող էր լինել, որ Հայաստանը կհայտնվեր արդեն կայացած և տնտեսական բարձր զարգացման մակարդակ ունեցող կառույցի ազդեցության ոլորտում: Բացասականն այն է, որ այս դեպքում լուծում չէին ստանում ռազմա-քաղաքական և էներգետիկ անվտանգության խնդիրները: Հայ հասարակության համար դեռևս անընդունելի են եվրոպական կենցաղային բարքերը, որոնք մատուցվում են որպես մարդու իրավունքներ:

Եվրասիական ինտեգրման դրականը էներգետիկ և ռազմական անվտանգության ապահովման առավել բարձր աստիճանն է և խուսափումը ուկրաինական սցենարներից: Բացասականը այս տնտեսական կառույցի չկայացվածությունն է, տնտեսական առավել ցածր մակարդակը, անդամ պետությունների ժողովրդավարության անկատարելիությաունը:

Այնպես որ ավելի լավ է մեր էներգիան ավելի օգտակար գործերում վատնենք, քան թե գրոհենք ջրաղացները»:




Լրահոս