Իտալիայում բուժքույրը 38 հիվանդի է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկի բուժքույրը մեղադրվում է 38 հիվանդների սպանության մեջ, տեղեկացնում է Corriera della Sera-ն:

Կինն արդեն ձերբակալված է: Նա կասկածի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ իր՝ 78-ամյա հանկարծամահ եղած հիվանդի արյան մեջ հայտնաբերել են կալիումի քլորիդի բարձր բաղադրություն: Իրադրությունն ուսումնասիրելով՝ ոստիկանությունը նկատել է, որ այդ բուժքրոջ հերթապահության ժամանակ գրանցվել են հանկարծակի մահվան 37 դեպք:

Ոստիկանները համարում են, որ բուժքույրը կալիումի քլորիդի բարձր չափաբաժիններ է ներարկել այն հիվանդներին, ովքեր իրեն նյարդայնացրել են:

Այդ զանգվածային սպանությունների հետաքննությունը բարդացնում է այն հանգամանքը, որ կալիումի քլորիդի հետքերն արյան մեջ անհայտետում են մեկ օր անց: Այդ նյութի բարձր պարունակությունն արյան մեջ կարող է սրտի կանգ առաջացնել:

Ոստիկանությունը բուժքրոջ հեռախոսում հայտնաբերել է նրա լուսանկարը մահացած հիվանդի դիակի հետ: Լուսանկարի վրա Բուժքույրը շատ գոհ տեսք ունի և ցուցադրում է իր ափը բութ մատը վեր բարձրացրած:




Լրահոս