Beeline-ն ավելացնում է «MegaPro» ծառայության գերարագ բջջային ինտերնետի ծավալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14 հոկտեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «MegaPro» ծառայության անսահմանափակ գերարագ բջջային ինտերնետի ծավալների ավելացման մասին: Այժմ բաժանորդները կարող են օգտվել օրական մինչև 110 ՄԲ անսահմանափակ բջջային ինտերնետից` առանց արագության սահմանափակման: 110 ՄԲ-ը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 կբ/վրկ:

«MegaPro» ծառայության բջջային ինտերնետի ծավալի ավելացման որոշումը նախևառաջ պայմանավորված է մեր բաժանորդների շրջանում այս ծառայության լայն կիրառման և բջջային ինտերնետի օգտագործողների թվի ավելացման հետ: Հաճախորդների մասին հոգ տանելը Beeline-ի գլխավոր առաջնահերթություններից է: Մենք կշարունակենք մեր առաջարկների բարելավումը` դարձնելով դրանք առավելագույնս պարզ և հարմար մեր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«MegaPro» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674900 համարին, հավաքելով *110*900# USSD-հրահանգը կամ ուղարկելով 900 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին:

«MegaPro» ծառայությունը հասանելի է «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» և «Infinity 1024» ՍՓ-ների բաժանորդներին: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարել հաճախորդների սպասարկման ծառայություն` 0611 համարով, կամ այցելել www.beeline.am կայքը:




Լրահոս