ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՉՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված  Նոյեմբերյանի ավագանու անդամ, անկուսակցական Վարուժան Բաբաջանյանը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում ոչ մի ձայն չի ստացել: Նրա մրցակիցը՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը այդ գյուղում ստացել է 301 ձայն, 2 քվեաթերթիկ անվավեր է  համարվել: Ընդհանուր արդյունքներով անկուսակցական, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մ. Մարաբյանը ստացել  է 24.797, իսկ  անկուսակցական Վարուժան Բաբաջանյանը՝ 6623 ձայն: Թիվ 41 ընտրատարածքում ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը ստացել է 16.618, Տավուշի մարզպետի տեղակալ, ՕԵԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանը՝ 8402, անկուսակցական, ՀԱԿ-ի կողմից պաշտպանված թեկնածու Սպարտակ Հարությունյանը՝ 3590, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ 2318 ձայն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս