Բնապահպանության նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոմաս Մորիսոնին և ՀՀ ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Կողմերն ամփոփել են 2014-թ ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկել համագործակցության առաջիկա հեռանկարները` հիմք ընդունելով վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման պետական ծրագիրը, և դրանց իրականացման 2014-2020թթ. միջոցառումները:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությունը, հույս է հայտնել, որ առաջիկայում աշխատանքներն առավել կընդլայնվեն և կներառեն նոր հատուկ պահպանվող տարածքներ ևս:




Լրահոս