ՄԱՅԻՍԻ 6-Ի ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

08:00. Ահազանգեր հանրապետության գրեթե բոլոր ընտրատեղամասերից. րոպեներ անց ցնդում են անձնագրերի դրոշմակնիքները, մինչդեռ նախատեսված էր, որ դրանք պետք է անհետանան 12 ժամ անց:
34/22. 09:05. Կռիվ երկու մեծամասնական թեկնածուների՝ ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ:
34/23. 8:12. ԲՀԿ-ն ցանկացել է տեսախցիկ տեղադրել, ծեծկռտուք են սարքել, թույլ չեն տվել տեսախցիկ տեղադրել:
34/25. 09:39. «Կենտրոն» ՀԸ լրագրողին եւ օպերատորին հանել են տեղամասից:
05/08. 8:40. Քվեարկության խցիկում հայտնաբերվել է մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկի դատարկ ծրար: Քվեարկողներից մեկը, նկատելով խախտումը, պահանջել է արձանագրություն կազմել, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվել է դա անել՝ նշելով, որ ընդհանուր արձանագրություն կկազմի օրվա վերջում:
6/15. 10:15. Կինը փորձել է քվեարկել երկրից բացակայող իր տղայի փոխարեն: Կազմվում է արձանագրություն:
6/21. 10:10. Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն ստորագրված է:
37, 38.  ԼՂ պաշտպանական բանակի զինվորներին տարել են Սյունիքի մարզ՝ քվեարկության: Բոլոր զինվորներին բաժանել են տարբեր գույների գրիչներ, որպեսզի վերահսկեն քվեարկությունը:
12/32, 12/33. ՕԵԿ-ի համակիրներ/անդամներ բռնվել են ընտրակաշառք բաժանելու պահին:
9/17. Երեւան, Կամոյի դպրոց, ընտրատեղամասի դիմաց կանգնած ավտոմեքենայից ընտրողներին տրվում են անձնագրերը, որոնցում սպիտակ թուղթ է երեւում (ենթադրաբար քվեաթերթիկը):
8/07. 10:50. Քվեախցում քվեաթերթիկներ են տեղադրված:
6/10. 10:40. Ընտրատեղամաս է մտել լրագրող, ինչից հետո կուտակումը միանգամից դադարել է, դրսում կանգնածները հայտարարել են, որ լրագրողի գնալուց հետո կրկին կմտնեն ընտրատեղամաս:
9/05, 9/16, 9/15. 10:23. Տեղամասում կուտակումներ են՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, եւ հանձնաժողովի նախագահը չի կարողանում կառավարել մարդկանց հոսքը: Լեւոն Զուրաբյանի վստահված անձը 9/05 տեղամասից հայտնեց, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդում է քվեարկության ժամանակ կողմնակի անձանց օգնության կարիք զգացող մարդկանց: Այս տեղամասում եւս կուտակումներ են: Մարդկանց հոսքն անկառավարելի է:
24/26, 24/27, 24/28.  Երեք տեղամասերում խլել են ԲՀԿ ներկայացուցիչների տեսախցիկները, ՀԱԿ վստահված անձանց նկատմամբ բռնություն են գործադրել եւ հեռացրել ընտրատեղամասերից, որից հետո տեղի է ունեցել բաց քվեարկություն:
3/11. 11:10. ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է ՀԱԿ վստահված անձ Լեւոն Ավետիսյանի վրա եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտրություններից հետո: Ավետիսյանը դիմել է հանձնաժողովի նախագահին,  ոստիկանին, որոնք պատասխանել են, որ դա իրենց գործը չէ:
23/07.  11:55.  Քվեախցիկում 2 դատարկ ծրարներ են գտել: Քվեաթերթիկները հանվել են դուրս, ըստ երեւույթին` կարուսելի նպատակով: Կազմվել է արձնագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: «Ժառանգության» ներկայացուցիչները չեն ստորագրել արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ որպես «Ժառանգության» ներկայացուցիչ՝ հանձնաժողովում ներկայացված են ՀՀԿ անդամներ:
23/04. 11-ի սահմաններում բաց քվեարկություն է տեղի ունեցել: Արդյունքում ծագել է վեճ, որի տեսագրությունն առկա է:
01/02. 11:00. Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է:
39/27. Ռինդ գյուղի (Վայոց Ձոր) գյուղապետը մտել է տեղամաս եւ քարոզչություն է իրականացնում հօգուտ ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք:
11/08. 12:31. Հանձնաժողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել եւ գրանցել:
38/38. Շիկահող գյուղի ընտրատեղամասում, թեեւ ըստ օրենքի՝ ընտրատեղամասի մոտ` 50 մետր շառավղով, մարդկանց կուտակումներ չպետք է լինեն, ժամը 12-ի դրությամբ 300-400 զինվորականներ են կանգնած տեղամասի մոտ, որոնք պետք է քվեարկեն: Առկա է լուսանկար:
15/30. 9:45. Ընտրողը ՀՀԿ վստահված անձին ցույց է տվել, թե ում օգտին է քվեարկել:
7/12. 12:42.  ՏԸՀ քարտուղարն օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն:
7/08. 11:05. Տեղամասի մոտ 07 LL 486 համարանիշով սպիտակ «Ժիգուլու» մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:
7/26. 10:30. Քվեախցիկում հայտնաբերվել է մեծամասնական առանց նշումի քվեաթերթիկ: Քիչ առաջ կազմվել է արձանագրություն, ստորագրել են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը եւ Նիկոլ Փաշինյանի վստահված անձը:
17/08. 12:00. Ընտրողը եկել է եւ հայտնաբերել, որ իր փոխարեն ուրիշի անձնագրով արդեն քվեարկել են:  
17/42.  Կրկնակի քվեարկության դեպք, կազմվել է արձանագրություն:
Թիվ 33 ընտրատարածք. Իկառուսներով եւ ավտոբուսով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, որոնք քվեարկություն են կատարել 2-3 տեղամասերում: Առկա է լուսանկար եւ տեսանյութ:
32/43. 12:30. Անձնագրերի համար նախատեսված կնիքով կնքվել են ծրարները, իսկ ծրարների համար նախատեսված կնիքներով` անձնագրերը: Կազմվել է արձանագրություն: Փորձվում է այդ տեղամասում կասեցնել ընտրությունները:
32/28, 32/31, 32/36, 32/54, 32/44, 32/50, 32/52, 32/53, 32/43. 13:20. Նախատեսված ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնիքների թանաքները չեն փոխվել, եւ քվեարկությունը շարունակվում է նույն` կարճ ժամկետում անհետացող թանաքով:
31/18 ընտրատեղամասում (Վահագնի գյուղ) գյուղապետի հրահանգով եւ մասնակցությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն: Ընտրությունները ժամը 13-ի դրությամբ դադարեցվել են, տեղամասում լարված վիճակ է: Կազմվել է արձանագրություն, որը հանձնաժողովի նախագահը («Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ) չի ընդունում:
3/33. 14:00. Ընտրատեղամասի ներսում՝ առանձին մի սենյակում, ընտրակաշառք է բաժանվում: Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ ընտրողները նախ քվեախցում կատարում են իրենց ընտրությունը, քվեաթերթիկը գցում քվեատուփի մեջ, ինչից հետո մտնում են վերոնշյալ սենյակը, ստանում իրենց հասանելիք ընտրակաշառքը եւ դուրս գալիս ընտրատեղամասից:
21/19. 13:00. Մի կին քվեարկել է ուրիշի անձնագրով: Անձնագիրը եղել է Խանում Մկրտչյանինը, որն ունեցել է Գյումրի քաղաքի հաշվառում: Քաղաքացին հասցրել է քվեարկել, ինչից հետո նրա ձեռքից անձնագիրը վերցրել է Maxinfo լրատվական ընկերության թղթակից Կարինե Գաբրիելյանը: Նա լրագրողին ցույց էր տալիս Խանումի անձնագիրը, երբ ընտրատեղամաս ներխուժեց մի երիտասարդ եւ նրա ձեռքից խլելով անձնագիրը ու Կարինե Գաբրիելյանին հայհոյելով՝ հեռացավ:
11/36. 15:00. Մի թոշակառու տղամարդ եկել էր ընտրատեղամաս ու բողոքում, որ ինքն առավոտյան քվեարկել է, բայց անձնագրի վրայից կնիքն անհետացել է: Ջանո Ալիշյանը խոստովանել է, որ իրեն քվեարկելու են ուղարկել Մուրացան փողոցում գտնվող ՀՀԿ շտաբից՝ խոստանալով գումար տալ, հետո, երբ գնացել է գումարը ստանալու, տեսել են, որ կնիքն արդեն օքսիդացել է, եւ հրաժարվել են վճարել:
6/12. 13:50. Նոր բերված քվեաթերթիկների փաթեթում 100-ի փոխարեն առկա է եղել 96 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել այդ փաստը գրանցամատյանում: Վստահված անձը կազմել է արձանագրություն:
7/29. 12:49. Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը ՏԸՀ անդամների դերաբաշխումն իրականացնում է ոչ վիճակահանությամբ սահմանված կարգով:
24/26, 24/27, 24/28. Քաշքշել են Կոնգրեսի վստահված անձանց, ապա դուրս են հանել տեղամասերից: Թիվ 24 ընտրատարածքում Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սպարտակ Ջիվանյանն այժմ պատրաստվում է դիմել ոստիկանություն:
25/06 տեղամասում իրականացվել է բաց քվեարկություն, որն իրականացրել է անձամբ մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Դավիթ Քոչարյանը: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի եւ Սասուն Միքայելյանի վստահված անձինք:
01/08 տեղամասի հանձնաժողովի նախագահն ԸԸՀ-ից ստացել է փաստաթղթերը եւ չի ներկայացել տեղամաս: Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է:
12/33. 18:00-ի սահմաններում հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռ/կ թղթակից Էլինա Չիլինգարյանը: Տեղամասի մոտ երիտասարդները հարվածել են նրան, գցել տեսախցիկը:
11/27, 11/28 ընտրատեղամասերում (նույն շենքում) հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը: Ավելի ուշ հարձակվողին բերման են ենթարկել: Ենթադրվում է, որ նա ՀՀԿ ենթաշտաբից է:
01/17 տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է:
33/68, 33/70 տեղամասերում նույն ոստիկանները քվեարկել են երկու տեղամասերում էլ: Առկա է լուսանկար:
39/27 տեղամասում գյուղապետը, որը նաեւ վստահված անձ է, կատարել է քարոզչություն: Ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող թանաքը չեն փոխել:
4/20. 15:45. Ընտրողի փոխարեն արդեն քվեարկված է եղել: Արձանագրություն է կազմվել: Ընտրողներին գազելներով մասսայաբար բերում են ընտրատարածք:
18/22 տեղամասում արձանագրվել է կրկնակի քվեարկություն, կազմվել է արձանագրություն:
25/06 տեղամասում կատարվել է բաց քվեարկություն` կազմակերպված ԲՀԿ-ի կողմից: Տեղի է ունեցել նաեւ կրկնակի քվեարկման դեպք: Կազմվել է արձանագրություն:
11/36 տեղամասում ՀԱԿ վստահված անձինք տեսել են, թե ինչպես ընտրացուցակում թոռը ստորագրել է տատի փոխարեն, ապա նրա փոխարեն քվեարկել՝ պատճառաբանելով, որ տատը լավ չի տեսնում: Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն:
14/09. Ծեծկռտուք ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ: Նրանք բերման են ենթարկվել:
2/28, 2/29, 2/30. 17:20. Ընտրատեղամասերում (Նոր Նորքի 8-րդ զանգված) անջատել են լույսերը:
8/23 տեղամասում արձանագրվել է կնիքների անհամապատասխանության դեպք: Հանձնաժողովի նախագահն անհատական կնիքն օգտագործել է ծրարները կնքելու համար: Կազմվել է արձանագրություն:
13/14 ընտրատեղամասում ընտրող Միխայիլ Խորենի Դանիելյանը եկել է քվեարկության եւ տեսել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրվել է: ՏԸՀ նախագահ Արամ Մաճկալյանը հրաժարվել է Կոնգրեսի վստահված անձի պահանջով արձանագրություն կազմել եւ միջադեպի մասին գրանցում չի կատարել գրանցամատյանում:
7/07. 15:00. Ընտրատեղամասում ներկա դիտորդները եւ վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, եւ անմիջապես արձանագրություն է կազմվել: Դիտորդները եւ վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը: Ենթադրվում է, որ այդ ընտրողին (Արա Զախարյան, Բաբաջանյան 129 շենքի բն. 34-ի բնակիչ) առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ոչ սեփական, այլ ուրիշի անվան դիմաց ստորագրելիս: Կրկնակի քվեարկության փորձը կանխվել է:
13/32. 18:45. Հանրապետականի դրոշով գազելներով մարդկանց խմբերով բերում են քվեարկության:
30/18. Կոնգրեսի վստահված անձը հանձնաժողովի քարտուղարի ձեռքում տեսել է մի քաղաքացու անձնագիր, ում տերը առավոտյան արդեն քվեարկել է: Այդ պահին քարտուղարը խորհրդակցել է ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Երբ Կոնգրեսի վստահված անձը փորձել է նայել անձնագիրը` զգուշացնելով, որ արձանագրություն կկազմի, վստահված անձը վերցրել է անձնագիրն ու փախել: Փաստը նկատել են նաեւ տեղամասի հսկողությունն իրականացնող ոստիկանները: Առկա է տեսանյութ: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, դիտորդներ, լրագրողներ:
30/04 տեղամասում Կոնգրեսի վստահված անձն արձանագրել է, որ ընտրացուցակում առկա է իր սեփական տան նախկին սեփականատիրոջ անունը, որը, պարզվել է, նաեւ եկել եւ քվեարկել է: Վստահված անձը բողոք է ներկայացրել հանձնաժողովի նախագահին, որը ստորագրել է բողոքի տակ:
19:50. 2/37 տեղամասում՝ քվեատուփի մոտ հայտնաբերվել են մեծամասնականի (2) եւ համամասնականի (1) դատարկ քվեածրարներ: Կազմվել է արձանագրություն:
13/09 ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչն  ուշագնաց  է եղել,  եւ  նրան  տեղափոխել են հիվանդանոց: 13/10 ընտրատեղամասի ՀԱԿ վստահված անձն ուշագնաց եղած վստահված անձի  վատանալու պատճառը համարեց 13/09 տեղամասում ստեղծված լարված վիճակը:
6/07 ընտրատեղամաս ուշագնաց է եղել ՏԸՀ-ում հանձնաժողովի նախագահը, որը նշանակված է եղել «Ժառանգություն» կուսակցության կողմից: Արդյունքում՝ կուտակումներ են առաջացել:




Լրահոս