Հոկտեմբերի 19-ին տեղի կունենան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Արդեն հայտնի են թեկնածուների անունները:
Մասնավորապես, Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի համայնքի ղեկավարի համար պայքարելու է երկու թեկնածու` ՀՀԿ անդամ, ներկայիս ղեկավար Սարգիս Ալեքսանյանը և անկուսակցական Վահրամ Ավետիսյանը:
Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավարի ընտրությունների համար ևս երկու թեկնածու է պայքարելու. անկուսակցական Դավիթ Թումիկյանը և Գարեգին Ստեփանյանը: Նույն մարզի Հովտաշեն համայնքում առաջադրվել են անկուսակցական Արսեն Եղոյանը և ՀՅԴ-ից Սեյրան Փիլոսյանը: