ԱՍԱՑ ՈՒ ԿԱԽԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ընտրատեղամասում է եղել առավոտյան 8-ից 5 պակաս. շտապում էր քվեարկել:
-Աշխատանքի էի, ուզում էի հասցնել:
-Արդյունքների մասին ի՞նչ կասեք: Արդա՞ր ընտրություններ են անցկացվել:
-20 հոգուց ավել դիտորդ կար, ես ամբողջ ընթացքին ներկա չեմ եղել, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես միանում եմ արտասահմանյան դիտորդներին ու փաստում, որ արդար էին: Քանի որ այդ օրը ես միայն Երեւանում չեմ եղել, գործի բերումով գնացել էի Լոռու մարզ ու հետաքրքրության համար անցա ընտրատարածքներով, տեսել եմ, որ ամեն ինչ տոնական է: Ես երբեք չէի տեսել, որ ընտրությանը կոստյումով, փողկապով, սափրված ու լավ տրամադրությամբ գան: Ընտրությունը վերածվել էր տոնի:
-Արդյունքը կանխատեսելի՞ էր Ձեզ համար:
-Այո՛, իհարկե, ոնց կանխատեսում էի, այդպես էլ եղավ:
-Փաստորեն գիտեի՞ք, որ ձայների մեծամասնությունը պետք է Հանրապետական կուսակցությունը հավաքի:
-Հա՛, բա էլ ո՞վ:
-Ենթադրում եմ, որ հենց այդ կուսակցությանն էլ տվել եք Ձեր ձայնը:
-Դա գաղտնի քվեարկություն է եղել, չեմ կարող բարձրաձայնել:
-Միեւնույն է, ընտրություններն արդեն ավարտվել են, բարձրաձայնեք, թե ոչ, բան չի փոխվելու:
-Դուք ինձ ստիպում եք, որ ես ասեմ. այո՛, Հանրապետականի օգտին եմ քվեարկել: Ինչ եղել է, եղել է, ու ասեմ՝ արդար ընտրություններ են եղել:
Դերասան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ էլ գնացել է ընտրությունների՝ սպասելիքներով, որ արդարությունն իշխի ու հաղթանակի:
Այն հարցին, թե ում է ընտրել, պարոն Մովսիսյանն այսպես պատասխանեց. «Եկե՛ք ինձ հանեք այս հարցազրույցից: Ինձ հրաման է տրված ոչ մեկին քաղաքական հարցազրույց չտալ»: Ասաց ու կախեց լսափողը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս