ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն երկար տարիներ աշխատում եմ տպարանում եւ ողջ ընթացքում տոնական օրերին աշխատել եմ: Հիմա պատրաստվում եմ երեխա ունենալ, եւ հետաքրքիր է` հղիներն արդյոք պարտավոր են մյուսների նման աշխատել տոն օրերին:  Ո՞ր դեպքերում չի արգելվում աշխատողներին ներգրավվել աշխատանքի ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին:

Աննա Պողոսյան, 34 տարեկան, գունաբաժանող

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաեւ անհետաձգելի նորոգման եւ բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հղի կանայք, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
հասարակական կազմակերպություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս պետք է նշվեր նաեւ աշխատանքում ներգրավվելուց հետո վարձատրության անհրաժեշտության մասին, ինչն այս դեպքում  բացակայում է:




Լրահոս