ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր հինգ տարեկան աղջկա համար անձնագիր պետք է վերցնենք, բայց ամուսինս Մոսկվայում է, ուզում եմ իմանալ՝ անձնագիրը վերցնելու համար երկու ծնողների համաձայնությունն ու ներկայությունն արդյոք պարտադիր է: Խնդրում եմ պատասխանում նաեւ անձնագրային բաժանմունք ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին եւ այլ մանրամասների անդրադառնալ:

Անժելա Պետրոսյան, 35 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) 16 տարին չլրացած քաղաքացու ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձնագրային ծառայություն է ներկայացնում անչափահասի անունով վճարված 4000 դրամի չափով պետական տուրքի անդորրագիր (1000 դրամը` անձնագիր ստանալու համար, 3000 դրամը` օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար):
Անձնագիրը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Անձնագրային ծառայությունը պարտավոր է դիմումատուին իրազեկել, որ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից:
Անձնագրային ծառայություններին արգելվում է`
ա) մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիր տալ առանց օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու,
բ) անչափահաս երեխայի անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար պահանջել դիմող ծնողի կամ մյուս ծնողի համաձայնությունը,
գ) մերժել մինչեւ 16 տարեկան քաղաքացիների համար անձնագրային գործողության կատարումը, եթե նրա ծնողը գտնվում է հետախուզման մեջ:
16 տարին չլրացած քաղաքացիների անձնագրերը ստանում են նրանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները:

ՀՀ ոստիկանության անձնագրային
եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արդեն ոչ թե 5 աշխատանքային օրվա ընթացքում, այլ ավելի շուտ կարող է քաղաքացին անձնագիր ստանալ, քանի որ ընտրություններն ավարտվել են:




Լրահոս