ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեխաս՝ Օվսաննա Հարությունյանը (12 տարեկան, Արմավիր, Շահումյան13, բն. 22ա), գտնվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի հսկողության տակ: Երեւանյան հիվանդություն ունի եւ շատ վատ է զգում իրեն, քանի որ նաեւ ստամոքսի խնդիրներ ունի: Դպրոցում միշտ վատանում է եւ ժամերով պառկում բուժկետում: Մանկուց հաշմանդամ է ճանաչվել, բայց հիմա ոչ մի թոշակ չի ստանում: Խնդրում եմ ասել, թե ինչու իմ երեխային հիմա թոշակ չեն տալիս:
Ռուզաննա Հարությունյան, 36 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր դուստրը` Օվսաննա Հարությունյանը, մանկական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել, որից հետո Ձեր դստերը հաշմանդամություն սահմանելու նպատակով Դուք սահմանված կարգով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմիններին չեք դիմել:
Միաժամանակ տեղեկացնում ենք` եթե Ձեր դստեր առողջական վիճակը վատթարացել է, ապա այն հավաստող բժշկական փաստաթղթերով (համապատասխան հետազոտություններից, ախտորոշման ճշտումից եւ բուժումից հետո) հաշմանդամություն սահմանելու նպատակով վերափորձաքննության համար կարող եք դիմել մանկական մասնագիտացված ԲՍՓՀ:
Տարածքային ԲՍՓՀ-ն կկայացնի որոշում` ՀՀ-ում հաշմանդամության սահմանման  կարգին ու չափանիշներին համապատասխան:
Տեղեկացնում ենք, որ տարածքային ԲՍՓՀ-ի կայացրած որոշումները բողոքարկվում են ՀՀ ԲՍՓՀ գործակալություն (հասցեն` Երեւան, Արմենակյան 129), որի կայացրած որոշումներն էլ բողոքարկվում  են դատական կարգով:

Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի  
վարչության պետ Ա. Կեսոյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ռուզաննա Հարությունյանը կրկին պետք է դիմի փորձաքննական հանձնաժողովին` իր երեխայի վերաբերյալ կայացված որոշումը վերանայելու առաջարկով: 




Լրահոս