
Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո ակտիվորեն խոսակցություններ սկսեցին շրջանառվել նրա` պատմափիլիսոփայական դոկտորի կոչում ունենալու մասին:
Ի պատասխան այս ամենի, Սյունիքի մարզպետարանը հրապարակել է հետևյալ փաստաթուղթը:
«Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատարյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը:
Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիա
Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա
Դոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ սույնով հաստատվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ստանում է պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում` ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների, կատարած աշխատանքի համար` տվյալ ակադեմիայի աստիճանին համապատասխան
Տրված է 3 հունիս, 2014թ. Մոնրեալի ակադեմիայի Քվեբեկ, Կանադա կնիքով»,-գրված է փաստաթղթում: