
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` վերջերս ՀՀԿ անդամ դարձած Վիկտոր Դալլաքյանը դիմում-բողոք է ներկայացրել թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պահանջելով նախ անվավեր ճանաչել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ապա նաեւ անվավեր ճանաչել այդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքները: Դալլաքյանը պատճառաբանում է , որ վերջին 5 տարվա ընթացքում Մարուքյանն անընդմեջ չի բնակվել Հայաստանում: