
“Ժողովուրդ”-ն արդեն տեղեկացրել էր, որ հաղթանակի օրը Ստեփանակերտում ամենայն հավանականությամբ կկայանա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյւսնի միջնորդությամբ: Ինչպես փոխանցում են թերթի լավատեղյակ աղբյուրները, Քոչարյան-Սարգսյան հանդիպումը կայացել է, ընդ որում բավականին երկար: Իհարկե, դժվար է այս պահին դետալային մանրամասներ հաղորդել այդ հանդիպման մասին, բայց նրանց ունեցած տրամադրությունից երկուսի շրջապատում էլ եկել են համոզման, որ զույգը որոշել է լինել միասնական: Նրանք պայմանավորվել են չխանգարել միմյանց, իսկ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մասով որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: