
Քրեական աշխարհում հայտնի Գիլանի Սեդոյի` «օրենքով գող» Գիլանի Ալիևի պաշտպանի միջնորդությունը` կալանքը ստորագրությամբ չհեռանալով փոխելու մասին, դատարանը բավարարել է: Դատարանի այս որոշումը բողոքի ալիք է առաջացրել ոստիկանների շրջանում:
Հիշեցնենք, որ Գիլանի Ալիևը կալանավորվել էր սեպտեմբերի 19-ին` ամֆետամինի մեծ չափաբաժին իրացնելու մեղադրանքով: Տարածված լուրերի համաձայն` կալանքի որոշումը փոխած դատավորը վերապատրաստում չի անցել, և այլևս ռուսաստանյան դատական համակարգում չի աշխատի: