Աժ ընտրություններից հետո հանրապետականների առջև ծառացել է ապագա կառավարության ղեկավարի հարցը: Թերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետի հարցը խախտել է հանրապետականների անդորրը: ՀՀԿ երիտթևի ցանկությունն է նորից երկրի վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ավագները կարծում են, որ նրա կառավարելը երկիրը վերջնականապես կգլորի անդունդը: Կուլիսային խոսակցություններում միայն դժգոհություններ են եւ ոչ մի թեկնածուի անուն: Բանն այն է, որ երկու կողմերն էլ լավ են հասկանում, որ իրենցից ոչինչ կախված չէ: Որոշողը միայն հանրապետության նախագահն է, ով միայնակ ստանձնեց ամբողջ քարոզարշավի բեռը:
Երկիր. Տիգրան Սարգսյանի հետագա պաշտոնավարումը երկիրը կկործանի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ