
Փոփոխություններ են տեղի ունեցել Ռեգնում ռուսական լրատվական գործակալության ղեկավար կազմում: Հրաժարական է ներկայացրել «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Ըստ լուրերի` նա վաճառել է իր բաժնեմասը ու հեռացել: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վիգեն Հակոբյանը: Թերթը նշում է, որ Հակոբյանը մինչ այդ աշխատել է “Ռեգնում”-ում, եղել նրա հայաստանյան մասնաճյուղի խմբագիրներից: Նա մշտապես ունեցել է իշխանամետ կողմնորոշում, իսկ երեկ “Ռեգնում”-ը հայտնել է, որ, անկախ այս փոփոխությունից, իր ծրագրային քաղաքականությունը մնալու է անփոփոխ: