Մայիսի 9-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտ ցուցադրական թռիչք կատարելիս կործանվել է “Սուխոյ սուպերջեթ-100” ուղևորատար ինքնաթիռը: Ինքնաթիռի 8 հոգանոց անձնակազմը, ինչպես նաև 40 ուղևորները զոհվել են: Այս դեպքն ուշագրավ է նրանով, որ “Սուխոյ սուպերջեթ-100-ը” ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական արտադրության առաջին ուղևորատար օդանավն է: Այդ օդանավի առաջին պատվիրատուն և շահագործողը եղել է ՀՀ ազգային փոխադրող Արմավիան, որն առաջին նման օդանավը` “Յուրի Գագարին” անվամբ, Հայաստան է բերել դեռ մեկ տարի առաջ և “Սուխոյե ընկերության հետ ունի պայմանագիր ևս մի քանի այդպիսի օդանավեր մատակարարելու մասին: Միջազգային ճանաչում չունեցող այս օդանավի աղետը կարող է հարցականի տակ դնել նրա հետագա շահագործման նպատակահարմարությունը, և, կարծում ենք, առաջիկայում Արմավիայի ղեկավարությունը պարզաբանումներ պետք է տա այս առումով: Սուխոյ ընկերության գլխավոր տնօրենը մեր հայրենակից Միխայիլ Պողոսյանն է:
Հրապարակ. Արմավիայի ղեկավարությունը պետք է պարզաբանումներ տա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ