Որքա՞ն է գործարար Հրաչ Կապրիելյանի պատվի գինը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը դատի է տվել իր երբեմնի գործընկերոջը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին` իր բարի անունն արատավորելու համար` պահանջելով 3 մլն դրամ բարոյական փոխհատուցում: Հայցը ներկայացվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 17-ին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագած Ախոյանն ասաց, որ հարց է, թե ով է ում խաբել: «Իրականում ես ուրախ եմ, որ իմացա Հրաչ Կապրիելյանի պատվի գինը, փաստորեն հենց այդքան է նա գնահատել իր պատիվը»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ Հրաչ Կապրիելյանն է խաբել իրեն. հաշվետություն չի տվել եւ իր բաժնետոմսերին ապօրինի ճանապարհով է տիրացել: «Նրա վրա քրեական գործ է հարուցվել, սակայն վկաների բացակայության պատճառով իրավապահները չեն կարողանում գործն ավարտին հասցնել»,- նշեց պատգամավորը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս