Որքա՞ն գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երեւան միջոցառումները կազմակերպելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երեւան միջոցառումները կազմակերպելու համար, սակայն ապարդյուն: Ավելին՝ հայտնի է նաեւ, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասն իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով: Նվիրաբերված գումարների չափը եւս գաղտնի է պահվում` պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի: Էրեբունի-Երեւանի կազմակերպման համար գումարի անհրաժեշտ մի մասը, որպես կանոն, հատկացվում է քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամից, այս տարվա համապատասխան թիվը եւս անհայտ է: Հիշեցնենք, որ անցած տարվա Էրեբունի-Երեւանից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ 200 միլիոն դրամ է ծախսվել: Ակնհայտ է, որ այս տարի հաստատ շատ ավելի գումար է ծախսվել: Թերեւս դա է պատճառը, որ քաղաքապետարանը չի ցանկանում թիվը հրապարակել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս