Ա. Գևորգյանը կառավարության նիստից հետո կհեռանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԱՄՆ-ից վերադառնալուց հետո կհաստատվի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Սպասվում է, որ առաջիկայում կհրապարկվի այդ մասին, իսկ վաղը կայանալիք կառավարության նիստից հետո Ա. Գևորգյանը դուրս կգա կառավարության կազմից:

Իբրև հրաժարականի հնարավոր պատճառ մամուլում մշտապես շրջանառվում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը, որին էլ փոխվարչապետը դեմ է եղել:

Նշենք, որ Արմեն Գևորգյանը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը ստանձնել է 2008 թվականի ապրիլից: Նրան ընդունված է համարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրը:




Լրահոս