Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես armlur.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պռոշյան փողոցի թիվ 7 տան դիմաց իրար են բախվել ՎԱԶ 2121 մակնիշի 15 ՏՕ 440 համարանիշի և Շևրոլե մակնիշի 64 ՍO 505 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով ՎԱԶ 2121-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ևս 4 հոգի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզեցին, որ մահացածը 50-ամյա Ռաֆիկ Մուրադյանն էր։ Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի հիմնական մեղավորը եղել է Շևրոլեի վարորդը։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները։
Դեպքի վայրում հավաքվածները պատմում են, որ Շևրոլե-ի վարորդը ճանաչված ըմբշամարտիկ Նորայր Մուշեղյանի որդին է եղել։