խախտումներ` Շանհայ էքսպո- 2010 ցուցահանդեսի մասնակցության ծախսերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շանհայ էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցություն ծրագրով արձանագրվել է ՀՀ պետական բյուջե վերականգման ենթակա  գումար`  81.8 մլն դրամի չափով: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած “ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2011 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ” հաշվետվության մեջ: 
Մասնավորապես` “Զարգացման հայկական գործակալություն” ՓԲԸ-ի կողմից “Մուլտիմեդիա ծրագրի պատրաստում” աշխատանքների գծով ծախս ցույց տրված 14.8 մլն. դրամը սկզբնական փաստաթղթերով չի հիմնավորվել, նշված գումարը  2010թ. փոխանցվել է “Արմենիան Սեքշըն օֆ 2010” ընկերության հաշվին եւ առանց համապատասխան հաշվետվության գումարը ձեւակերպվել ծախսերով:
Բացի այդ` ցուցահանդեսի Չինաստանից ներկրված 101.6 մլն դրամ գումարով ապրանքները մուտքագրվել են “Զարգացման հայկական գործակալություն” ՓԲԸ-ում, սակայն ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված հաշվետվությունում որպես պահեստավորված միջոցներ չեն արտացոլվել:




Լրահոս