
Բանկային քարտերի առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է հասկանալ դրանց աշխատանքի սկզբունքը և պահպանել անվտանգության պարզ կանոնները: Այդ կանոններով շարժվելով` կապահովենք քարտի վրա եղած դրամական միջոցների անվտանգությունը: Օրինակ` ինչ է PIN-կոդ և ինչպես այն պահել:
Ցանկացած բանկային քարտ ունի չորս թվանշանից բաղկացած հատուկ գաղտնի կոդ` գաղտնաբառի տարատեսակ: Կանխիկ գումար ստանալու համար բանկոմատի հատուկ պատուհանում «հավաքեք PIN-կոդը» գրառումից հետո քարտապանը պետք է մուտքագրի այդ քառանիշ թիվը: Միայն այդ գործընթացից հետո բանկոմատը կտրամադրի պահանջվող գումարը: PIN-կոդը պետք է իմանա միայն քարտապանը, չի կարելի այն ասել ոչ մեկին, անգամ բանկի աշխատակցին:
Լիլիթ Վարդանյան
Մանրամասները` տեսանյութում