Է. Նալբանդյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Շարմ էլ-Շեյխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում է ունեցել տարբեր երկրներից իր գործընկերների հետ: Ինչպես armlur.am-ինտեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Էդվարդ Նալբանդյանի և Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս առումով Եգիպտոսի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Շարմ էլ-Շեյխում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի հետ:
Հանդիպման օրակարգում էր անցյալ տարեվերջին Լիբանանի նախագահի՝ Երևան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին: 
Էդվարդ Նալբանդյանի օրակարգում էր Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ հանդիպումը, որի ժամանակ մտքեր են փոխանակվեցին հայ-պաղեստինյան հարաբերությունները զարգացման ուղիների շուրջ: Նախարար ալ-Մալիքին վերահաստատել է Հայաստան այցելելու իր մտադրությունը:
Համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:




Լրահոս