Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառումներ ֆրանսիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փարիզում մի շարք միջոցառումներ են անցկացվում նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը տեղեկացնում է, որ միջոցառումները մեկնարկել են շուրջ երկու ժամ տևած փարիզյան ,Այբ ՖՄե ռադիոկայանի ֆրանսալեզու հաղորդումից հետո, որի ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վահագն Աթաբեկյանը և ինքը` Հովհաննես Գևորգյանը խոսել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար` Շուշիի ազատագրման, ինչպես խորհրդանշական, այնպես էլ ռազմավարական նշանակություն մասին:
Հաղորդման մասնակիցները պատասխանել են ուղիղ եթերում ռադիոունկնդիրներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով մի շարք միջոցառումներ են նախատեսված ինչպես Փարիզում, այնպես էլ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Բիարիցում, Վալանսում, Ալֆորվիլում, Դեսինում, Մարսելում և այլուր:
 Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:




Լրահոս