
«Իսլամական պետություն» խմբավորումը մտադիր է Լիբիայում ֆուտբոլի առաջնություն անցկացնել իր կողմնակիցների միջև: Lenta.ru-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Alfajer հեռուստաալիքը:
Առաջնությունը կկայանա իսլամիստների կողմից վերահսկվող Դերնա քաղաքում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Դրան կմասնակցեն Աֆղանստանում, Իրաքում, Եգիպտոսում և Սիրիայում մարտչող ԻՊ-ի կողմնակիցները, ինչպես նաև Լիբիայի իսլամիստները: Ֆուտբոլի առաջնությունը կանցկացվի ծայրահեղականների կողմից մշակված կանոններով, որոնք չպետք է հակասեն շարիաթի օրենքների: