Հայաստանում տակտիկական զորավարժություններ են սկսվել, որոնց մասնակցում է ռուսական զորքի Հարավային ռազմական շրջանի ռազմաբացայի ողջ կազմը, տեղեկացնում է ТАСС-ը:
«Զորքերի պատրաստության պլանի համաձայն, զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով մինչև հոկտեմբերի 19-ը Կամխուտ և Ալագյազ բարձր լեռնային մարզաուսումնական համալիրներում», – հստակեցրել են հարավային ռազմական շրջանից: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի պատմության մեջ առաջին անգամ մոտ երեք հազար զինծառայողներ և 500 միավոր ռազմական տեխնիկա 30, 50 և 100-մետրանոց երթեր կկատարեն իրենց ստորաբաժանումների կազմում», – տեղեկացրել են ռուսական ռազմաբազայից:
Հոկտեմբերի 17-ին Ալագյազ հրաձգարանում բոլոր տեսակի զենքերից մարտական հրաձգություն կանցկացվի պայմանական հակառակորդի ուղղությամբ: Օդից ցամաքային ստորաբաժանումները կպաշտպանեն չորրորդ սերնդի МиГ-29 կործանիչները Էրեբունի ավիացիոն ռազմաբազայից: Օդից վերահոսկողություն կիրականացվի «Զաստավա», «Լեյեր», «Գրանատ» անօդաչու թռչող սարքերից և գերժամանակակից «Նավոդչիկ-2» համալիրից: Անօդաչու սարքերի շնորհիվ օպերատիվ իրավիճակն օնլայն ռեժիմով կարտացոլվի հրամանատարային կետի մոնիտորների վրա: