Գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Կուբրատ Պուլյովի դեմ մենամարտից առաջ սպարինգ-մենամարտեր է անցկացնելու (թեթև, մարզումային մրցամարտ՝ բուն մրցամարտին նախապատրաստվելու համար):
Հիշեցնենք, որ ուկրաինացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով ստիպված էր դադարեցնել մրցամարտին նախապատրաստվելը, իսկ մենամարտը սեպտեմբերի 6-ից տեղափոխվել էր նոյեմբերի 15:
«Ես Ավստրիա վերադարձա տեխնիկայի և արագության ուղղությամբ աշխատելու համար: Սպարինգները կսկսվեն հաջորդ շաբաթ», – գրել է Վ. Կլիչկոն: