
Հայտնվում է, որ 10.05.2012 թ. համացանցում տեղեկություններ են տարածվել, որ facebook սոցիալական կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար:ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում: