
Այսօր սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը տարածաշրջան:
Համանախագահները նախ կժամանեն Հայաստան, մայիսի 12-ին կլինեն Լեռնային Ղարաբաղում, հաջորդ օրը` Ադրբեջանում: Համանախագահները հանդիպումներ կունենան նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: