
Ֆրանսիայի նոր կառավարությունը կկազմվի մայիսի 16-ին:
“Կառավարությունն, անտարակույս, կկազմվի պաշտոնամուտին հաջորդող օրվա վերջին”,- նշել Է Օլանդը: Ֆրանսիական պետության նոր ղեկավարը, որին իշխանական լիազորությունների հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, նաեւ ասել Է, որ պաշտոնակալման արարողությունից հետո ինքը նույն օրը կհրապարակի վարչապետի անունը: Դրանից մի քանի ժամ անց Օլանդը՝ Ֆրանսիայի նախագահի կարգավիճակում, իր առաջին այցը կկատարի Բեռլին, որտեղ կկայանան նրա բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հինգ տարի առաջ հանրապետության գործող նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնակալման արարողությունց անմիջապես հետո նույնպես այցով ուղեւորվեց Գերմանիա: