Տարբեր թունավորումով չորս մարդ է հոսպիտալացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 10-ին “-03” ծառայությունից հայտնել են, որ ժամը 13.00-ի սահմաններում բնահյութից (էսենցիա) թունավորումով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի 51-րդ շենքի բնակչուհի` 1936 թ. ծնված Շ. Էլոյանը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում: Նույն օրը, ժամը 13.44-ին դեղորայքային թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մեծարենցի 33 տան բնակիչ` 1985թ. ծնված Գ. Հարությունյանը: Համապատասխան բուժօգնություն ստանալով՝ վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից: Նույն օրը, ժամը 15.24-ին դեղորայքային թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շահսուվարյան 4 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ` 1990 թ. ծնված Ս. Գրիգորյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը, ժամը 20.12-ին թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Սայաթ-Նովայի 35 շենքի բնակչուհի` 1992 թ. ծնված Ա. Մոսոյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:




Լրահոս