
ԵՄ երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել են օրենք, համաձայն որի կազմակերպության 28 անդամ երկրները պարտավորվում են տեղեկատվություն տրամադրել բանկերի հաճախորդների և նրանց եկամուտների մասին, գրում է Financial Times թերթը:
Նման տեղեկատվության փոխանակման մասին ԵՄ երկրները պայմանավորվել են մարտի 19-20-ին անցկացված գագաթաժողովում:
Նախկինում ավելի քան հինգ տարի դրա դեմ հանդես էին գալիս Լյուքսեմբուրգը և Ավստրիան, որոնք վերջերս տվեցին իրենց համաձայնությունը:
Ընդունված օրենքի համաձայն, ԵՄ բոլոր երկրների բանկերը պարտավոր են ավտոմատ կերպով տեղեկատվություն ուղարկել ան երկրի իշխանություններին, որի քաղաքացին է հանդիսանում իրենց հաճախորդը: Այդ պահանջը համարվում է հարկերից խուսափելու դեմ ամենահզոր գործիքներից մեկը: