Իտալացին պատահմամբ դարձել է քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իտալիայի 50-ամյա բնակիչ Ֆաբիո Բորզատին անսպասելիորեն դարձել է երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Չիմոլայս բնակավայրի քաղաքապետ:Նրան քաղաքապետի թեկնածուների ցանկում ներառել է իր ընկերը` Չիմոլայսի արդեն նախկին քաղաքապետ Ջինո Բերտոլոն: Ինչպես տղամարդն է պատմել, իր քաղաքապետ ընկերը մինչ ընտրությունները դիմել է իրեն եւ խնդրել առաջադրել իր թեկնածությունը: Բորզատին էլ, ընկերոջը չմերժելու համար, համաձայնել է` վստահ լինելով, որ նա, միեւնույն է, չի հաղթի, եւ կրկին կվերընտրվի գործող քաղաքապետը: Սակայն, ի զարմանս թեկնածուի, նրա օգտին են իրենց ձայները տվել է Չիմոլայսի 160 բնակիչ, երբ նրա 65-ամյա ընկերոջ օգտին են քվեարկել 117-ը: Բորզատին հայտնել է, որ ապշած է ընտրությունների արդյունքներից, սակայն չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: Նշենք, որ փոքրիկ բնակավայրում ապրում է 507 մարդ:




Լրահոս