Գերմանացի մահապարտները 8 ահաբեկչություն են իրականացրել Իրաքում և Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում և Իրաքում իրենց պայթեցրած մահապարտներից ութն այնտեղ էին ժամանել Գերմանիայից: Այդ մասին տեղեկացրել է գերմանական Tagesspiegel թերթը:

Գերմանիայի անվտանգության համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ կիրակի Իրաքի հյուսիսային հատվածում ահաբեկչություն է իրականացվել քրդական զինված միավորումների դեմ («Փեշմերգա»):

Պայթուցիկ սարքը գործադրել է մահապարտ-ահաբեկիչը, ով երկիր էր ժամանել Գերմանիայից: Այդ ահաբեկչությունը դարձել է 8-րդը՝ ԳՖՀ-ից եկած մահապարտների կողմից: Թերթի տեղեկություններով` այդ ահաբեկչությունների համար պատասխանատվություն է կրում «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ըստ Tagesspiegel-ի` մահապարտի ծածկանունն էր Աբու Սարա ալ-Ալմանի: Նրա անվան երրորդ բառը նշանակում է գերմանացի:

Թերթի տեղեկություհներով` մյուս 7 մահապարտները նույնպես գործել են «Իսլամական պետության» շահերից ելնելով. տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս