Բրիգսն արդեն չափն անցնում է. Վլադիմիր Կլիչկո (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերծանր քաշային կարգում WBO/WBA/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն անդրադարձել է ամերիկացի վետերան-բռնցքամարտիկ Շենոն Բրիգսի արարքին՝ նրան անվանելով խելագար և սպառնալով դիմել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ Բրիգսը հայտնվել էր Վլադիմիր Կլիչկոյի՝ Ֆլորիդայում անցկացվող մարզումների վայրում և նրան ջուրը գցել: Ջրի վրա ուկրաինացու մարզման ժամանակ, երբ Կլիչկոն լողում էր տախտակի վրա, Բրիգսն իր օգնականի հետ նրան է մոտեցել լաստանավով, և մարզիկի շուրջ ուժեղ ալեկոծություն առաջացնելով՝ նրան տախտակից ջուրն է գցել:

«Շենոն Բրիգսը խելագար է: Նրա արարքները կյանքում ավելի վատ տեսք ունեն, քանի տեսանյութում: Նա երկար ժամանակ իմ շուրջն էր պտտվում նավակի վրա և այնքան մոտ եկավ, որ ես ընկա: Ես չեմ դիմել ոստիկանություն, սակայն նա չափն անցնում է: Դա արդեն կատակ չէ»,-հայտարարել է ուկրաինացին:




Լրահոս