Միասնական շտաբի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքագետների կողմից ձևավորված հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցում էր ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, այսօր հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերին աջակցության իրական պատկերը:
Միասնական շտաբն այս եզրակացության է եկել՝ համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց և հանձնաժողովի անդամների, ինչպես նաև անկախ դիտորդների և լրագրողների դիտարկումներից և արձանագրել, որ ընտրություններն անցել են համատարած օրինախախտումներով:
“Դրա հետ մեկտեղ՝ ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարևոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաև ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը”,- հայտարարությունը ներկայացրեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Շտաբը հայտարարեց, որ շարունակելու է համատեղ ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման և իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ:
Առավել մանրամասն ընտրակեղծիքներին անդրադարձան ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:




Լրահոս