Ադրբեջանը պատրաստ է բանակցել խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ. Է. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պատրաստ է ձեռնամուխ լինել ղարաբաղյան խնդրի հետ կապված խաղաղության մեծ համաձայնագրի նախապատրաստմանը: Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա նշել է, որ մի շարք առաջարկություններ են եղել զորքերի դուրս բերման, փախստականների վերադարձի, տրանսպորտի, ենթակառուցվածքների հետ կապված հարցերով զբաղվող կառույցների միջև աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ, նախարարին մեջբերում է Trend գործակալությունը:

«Ադրբեջանը պատրաստ է մասնակցել նման բանակցություններին՝ փորձագետների մակարդակով: Մենք սպասում ենք հայկական կողմի պատասխանին» – ասել է Մամեդյարովը:




Լրահոս