Ադրբեջանը պահանջել է Մինսկի խմբի համանախագահներից անհապաղ լուծել Քելբաջարում գերեվարված ադրբեջանցիների վերադարձի հարցը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամդեդյարովը: Նրա խոսքով, ադրբեջանցի «պատանդներին» վերադարձնելու պահանջով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նրանք քաղաքացիական անձինք են, և Հայաստանը պետք է նրանց ազատ արձակի», – Տրենդ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Մամեդյարովը: