Գնաճը չշրջանցեց մսամթերքի շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի պարենամթերքի շուկայում գնաճը է՛լ ավելի կտրուկ դրսեւորումներ է ունեցել: Թեեւ ամեն ինչն է թանկացել, սակայն, նկատենք, որ այս օրերին խանութներում խոզի մսի 1 կգ-ի գինը 4000 դրամից է սկսում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ խոզի միսը 2014 թվականի սեպտեմբերին, 2010 թվականին համեմատած, թանկացել է 54 տոկոսով, այս տարվա հունվար ամսվա համեմատ՝ խոզի մսի գնաճը կազմել է 20 տոկոս կամ նույնն է թե՝ 800 դրամ: Իսկ ահա տավարի մսի գնաճը 2014 թվականի սեպտեմբերին, համեմատած 2010-ի տվյալների հետ, կազմել է 18.6 տոկոս:

Նշենք, որ հավի բդի գնաճը 2014 թվականի սեպտեմբեր ամսին, համեմատած 2010 թվականի հետ, կազմել է 39.8 տոկոս: Եթե այսպես շարունակվի, ապա Ամանորի նախաշեմին մեր հայրենակիցներն այն ձեռք կբերեն ավելի բարձր գներով:




Լրահոս