
Ջորջ Քլունին իր տանը կազմակերպած բարեգործական ընթրիքով Օբամայի նախընտրական քարոզարշավի բյուջեն ավելացրել է 15 մլն դոլարով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի մասնակցել է բարեգործական ընթրիքին: Միջոցառումն անցկացվել է Ստուդիո-սիթիում գտնվող Քլունիի նոր առանձնատանը: 40 հազար դոլար արժողությամբ տոմսերը վաճառվել են: Գնորդները եղել են հայտնի մարդիկ, որոնց թվում են Ռոբերտ Դաունի կրտսերը, Սելմա Հայեկը, Տոբի Մագուայերը եւ Բարբարա Ստրայզենդը:Ինչպես տեղեկացնում է Itar-tass-ը, ավելի վաղ Օբաման Սիեթլ էր այցելել, որտեղ եւս հսկայական գումար էր հավաքել 70 մասնավոր անձանցից, որոնք նախագահի հետ կարճատեւ շփման համար յուրաքանչյուրը շուրջ 18 հազար դոլար էր տրամադրել: Բացի այդ, Սիեթլում գալա-համերգ էր կազմակերպվել՝ հաջակցություն դեմակրատ առաջնորդի: 1800 տոմսերից յուրաքանչյուրը վաճառվել էր 1000 դոլարով։