Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Սյունիքի մարզպետարանում թափուր են քաղաքաշինության եւ կրթության, սպորտի եւ մշակույթի բաժինները: Սյունիքի մարզպետի երկրորդ օգնականի եւ երկրորդ տեղակալի տեղերը եւս թափուր են:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվելուց հետո մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:
«Ժողովուրդ»-ը փորձեց մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնի պետ Լուսինե Մարությանից հետաքրքրվել, թե մինչեւ ե՞րբ են թափուր մնալու այս տեղերը: «Իրենք պետք է դեռ քաղաքացիական ծառայության քննություն հանձնեն: Նշեմ, որ Ժամանակավոր պաշտոնակատար էլ չկա նշանակված: Պետք է լինի մրցույթ»,- պատասխանեց Մարությանը: