Beeline-ը գործարկում է «Կրկնաքարտ» ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 հոկտեմբերի 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Կրկնաքարտ» ծառայության գործարկման մասին: Այժմ բաժանորդները կարող են ինքնուրույն վերականգնել կորցրած, վառված կամ վնասված SIM-քարտը պահեստային դատարկ SIM-քարտի օգնությամբ:

Կրկնաքարտ կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այն կարելի է ինքնուրույն ակտիվացնել` զանգահարելով Հաճախորդների սպասարկման ծառայություն կամ դիմելով «Օնլայն Խորհրդատու»-ին` www.beeline.am կայքում: Հայտն ստանալուն պես Beeline-ի աշխատակիցը նույնականացնում է բաժանորդին և ակտիվացնում պահեստային դատարկ SIM-քարտը, որի վրա տեղափոխվում են բաժանորդի հեռախոսահամարը և համարի հաշվեկշիռը: Այսպիսով, նախկինում դատարկ SIM-քարտը դառնում է ակտիվ քարտ:

«Ծառայությունների առավելագույն հարմարավետությունն ու հասանելիությունը Beeline-ի կարևորագույն առաջնահերթություններից են: Հետևելով այս կարգախոսին` մենք թողարկել ենք «Կրկնաքարտ» ծառայությանը՝ բաժանորդներին ապահովագրելով տեխնիկական ռիսկերից: Վստահ եմ, որ մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն այս իսկապես օգտակար ծառայությունը` հնարավորություն ստանալով միշտ մնալ կապի մեջ և օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կրկնաքարտ» ծառայության միանվագ վճարը կազմում է 1000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում` զանգահարեվոլ 0611 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով www.beeline.am կայքը:




Լրահոս