
Ինդոնեզիայի հեռուստատեսությունը հրապարակել է տեսանյութ ռուսական արտադրության Sukhoi Superjet-100-ի կործանման վայրից: Տեսանյութում երեւում է աղետի ենթարկված ինքնաթիռի պոչի հատվածը: Բացի այդ` հեռուստատեսությամբ ցուցադրել են մի խումբ փրկարարների, որոնք ուղեւորվել են SSJ-100-ի կործանման վայր: Բացի այդ` ուղարկվել են նաև մասնագետներ, որոնք պետք է հարմար վայր բացեն ուղղաթիռի կայանման համար։ Եթե այդ խնդիրը անիրագործելի լինի, զոհվածների աճյունները կտեղափոխվեն պատգարակներով: Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 20 ուղեւոր՝ 8 ՌԴ քաղաքացի, 2-ը եվրոպացի, իսկ մնացածը՝ ինդոնեզացիներ: