
Նյու Յորքի Serendipity 3 ռեստորանի Golden Opulence Sundae պաղպաղակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաթանկն աշխարհում: Այն արժե 1000 դոլար եւ ծածկված է 23 կարատանոց ոսկե տերեւով:Պաղպաղակը համտեսել ցանկացող մարդիկ պետք է այն պատվիրեն ռեստորան գնալուց երկու օր առաջ եւ պատճառն այն է, որ դրա բաղադրիչները հավաքվում են աշխարհի տարբեր մասերից: