ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի կարողանա մասնակցել համանախագահների տարածաշրջանային այցին: Այդ մասին նա հայտնել է Twitter սոցցանցի իր էջում:
«Անձնական պատճառներով ես չեմ կարող միանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքվում և Երևանում: Հաջողություն եմ մաղթում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում»,-գրել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը և Պյեր Անդրիոն արդեն Բաքվում են: Համանախագահների այցը տարածաշրջան կտևի մինչև հոկտեմբերի 18-ը: