
Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնության երրորդ տուրում Վարուժան Հակոբյանը պարտվել է Ալեքսանդր Ստրիպունսկուն եւ 1,5 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը: Կանանց առաջնությունում Տաթեվ Աբրահամյանը պարտվել է Իրինա Զենյուկին: Նա նույնպես ունի 1,5 միավոր եւ բաժանում է 5-6-րդ տեղերը: