“Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը կոալիցիա կազմելու մասին լսում է կարծքիներ”,- այսօր ՀՔՄ-ում լրագրողների հետ զրույցում, ասեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը անդրադառնալով հնարավոր կոալիցիայի ձևավորմանը:
“Այս պահի դրությամբ ես չեմ կարող ԲՀԿ-ի անունից խոսել, որովհետև կուսակցությունում կան տարբեր կարծքիներ և դեռևս որևէ որոշում չկա: Որոշումը կկայացվի կարծիքի մեծամասնությամբ”,- հայտարարեց նա:
“Ես անձամբ կտրակատանպես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ, ես ինքս անձամբ պայքարել եմ քաղաքական մենաշնորհի դեմ, ես կարծում եմ, որ քաղաքական մենաշնորհ ունեցող ուժը պետք է իր վրա վերցնի ամբողջ պատասխանատվությունը: Ես երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների ծանրության տակ չեմ դնելու”,- նշեց Օսկանյանը:
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Դուք դուրս կգաք կուսակցությունից հարցին բանախոսը պատասխանեց.՞Եզրակացությունները դուք արեք”:
Նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու մասին էլ Վարդան Օսկանյանը նշեց. “Ես դեռ չեմ մտածում դրա մասին, դեռ վաղ է: Նախագահական ընտրությունների հետ կապված դեռ վաղ է խոսել, ես այդ մասին դեռ չեմ կենտրոնացել, չեմ մտածել՞: